ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաբուլում Green Trend շարժման գրասենյակի վրա հարձակման զոհերի թիվը հասել Է 20-ի

Փոխնախագահի թեկնածու Ամրուլլա Սալեհի կողմից ղեկավարվող Green Trend քաղաքական շարժման գրասենյակի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 20-ի, ևս 50-ը տուժել է: Հուլիսի 29-ին այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանությունների հայտարարությունը:

Պայթյունը որոտացել է մասնավոր համալսարանից ոչ հեռու, այնուհետև զինյալները ներխուժել են ուսումնական հաստատության շենք և գնդակոծել Green Trend-ի գրասենյակը, որը հարում է համալսարանի շենքին: Սալեհը վիրավորվել է:

Ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 150 խաղաղ բնակիչներ են տարահանվել շենքից: Գործողության ընթացքում Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են չորս հարձակվողների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: