ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գեներալները չեն հաղթում խաղաղությամբ

ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի ելույթը ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը հետաքրքիր տարրեր էր պարունակում: Իհարկե գովելի են սպայի հեղինակության բարձրացման վերաբերյալ նրա արտահայտած տարատեսակ ցանկություններն ու մտքերը, սակայն կա մի կետ որին կուզեի անդրադառնալ:

Փաշինյանը նշում է, որ չինական փիլիսոփայության համաձայն խելացի գեներալները հաղթում են առանց պատերազմի: Գեներալները չեն հաղթում խաղաղությամբ: Խաղաղությամբ և առանց պատերազմի կարող են հաղթանակ տանել դիվանագետներն ու քաղաքական գործիչները, իսկ երբ նրանք չեն հասնում հաջողության, գործի են անցնում գեներալները: Եվ ընդհանրապես մի փոքր տարօրինակ է հնչում, որ գեներալը հաղթի պատերազմը առանց մարտի: Թերևս դժվար է պատմության մեջ հիշել նմանատիպ մի դեպք:

Կարծում եմ վարչապետի մեջբերած պատերազմը առանց արյունահեղության հաղթելու վերաբերյալ չինական ուսմունքը վերաբերվում է դիվանագետներին և քաղաքական գործիչներին: Եթե վերջիններս չեն հաջողում, գործի մեջ են մտնում գեներալները: Երևի սա էր ամբողջ միտքը:

Բացի դրանից տարօրինակ է խոսել խաղաղությունից և անընդմեջ շեշտել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում նաև Ադրբեջանի ժողովրդի շահերը հաշվի առնելու անհրաժեշտության մասին այն դեպքում, երբ նույն Ադրբեջանում չեն դադարում ռազմատենչ և հայատյաց հայտարարությունները»:

Նույն միջոցառման շրջանակներում ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել էր լրագրողների հարցերին: Ուշագրավ է, որ պաշտպանության նախարարի խոսքով որոշ խողովակներով հնարավոր է դիմել Նախիջևանի ինքնավար հանրապետության համապատասխան մարմիններին, որպեսզի նախիջևանյան ուղղությունից կրակ չբացեն հայկական բնակավայրերի ուղղությամբ: Կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է որոշակի զգուշացումների, մասնավորապես այն, որ հայկական կողմը նույնպես կարող է համարժեք պատասխանել, եթե նմանատիպ դեպքերը կրկնվեն:

Պաշտպանության նախարարը նաև ոչ ուղղակիորեն հասկացրեց, որ հայկական կողմը պատրաստվում է նոր զինատեսակներ ձեռք բերել բացի հայտարարված Սու 30 կործանիչներից: Սա նույնպես բավական ուշագրավ հայտարարություն էր:

Ի մի բերելով ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հայտարարությունները, ստացվում է վարչապետը խաղաղության կոչեր է անում, իսկ նախարարը փորձում է հանգստացնել ժողովրդին: Թվում է, թե կառուցողական լինելու կամ գոնե երևալու փորձ են անում, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ամեն ինչ պայմանավորվածությունների շրջանակում է, սակայն Ադրբեջանի կեցվածքն այլ բանի մասին հուշում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: