ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»

Հուլիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվող «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին, որը մեկնարկել էր հուլիսի 28-ին և մեկ հարկի տակ միավորել ավելի քան 1000 ձեռներեցների ողջ աշխարհից: 

Խարույկի շուրջ զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը, ողջունելով Սամմիթի մասնակիցներին, նշեց, որ Սևանում հավաքված երիտասարդությունն արտացոլում է անհատական ազատության, կարողությունների, վստահության և համարձակության ոգին: 

Խոսելով երիտասարդության ներուժի լիարժեք իրացման մասին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ երիտասարդությունն ամենահամարձակն է։ Ձեր կողմից առաջարկվող համարձակ գաղափարները լավագույնն են, եթե նաև ծառայում են սերունդների բարեկեցությանը։ Ձեր համարձակությանը կհետևի նաև հասարակությունը, նաև պետությունը։ Ես իսկապես շատ ուրախ եմ լինել այստեղ, քանի որ դուք բոլորդ արտացոլում եք այդ համարձակության զգացումը, որը փոխանցվում է նաև ինձ»։

Անդրադառնալով կառավարության առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների ոլորտի զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարության հիմնական գործառույթը համապատասխան միջավայրի, համապատասխան հարթակի ձևավորումն է: «Որպես կառավարության ներկայացուցիչ՝ մեկ բան հստակ կարող եմ ասել. լավագույն օգնությունը խոչընդոտ չդառնալն է:  Ուստի, մեր կողմից ամենակարևորն է ապահովել միջավայր, որում այդ անհատական նախաձեռնությունները կարող են լավագույնս դրսևորվել, ապահովել ճիշտ օրենքներ, ստեղծել օրենսդրական դաշտ, որը ձեր նախաձեռնությանը կտա ինքնադրսևորվելու հնարավորություն, ապահովել միջավայր, որտեղ ձեր աշխատանքը լավագույն կերպով կիրագործվի»:

«Մենք մի ժողովուրդ ենք, որն օժտված է ինքնության, պատմության բարձր զգացումով: Մենք գիտենք` մենք ով ենք. մենք  աշխարհի որևէ այլ ժողովրդից ավելի լավը կամ ավելի վատը չենք: Մենք մի մասնիկն ենք ազգերի հրաշալի ընտանիքի: Մենք շատ հպարտ և վստահ ժողովուրդ ենք, որը գիտի իր պատմությունը և գիտի, թե ինչ է ցանկանում ապագայի համար։ Եվ այստեղ հավաքված երիտասարդ սերունդն արդեն իսկ հայտարարել է, թե ինչ է ցանկանում ապագայի համար, և նրանք դա արել են իրենց ձևով՝ հստակ ուղերձ հղելով պետությանը, որ ցանկանում են ազատություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, որպեսզի արարեն և լինեն օրենքով պաշտպանված: Այս ամենը կառավարության համար շատ պարտավորեցնող է։ Սա այն մանդատն է, որի վրա հիմնված է այս կառավարությունը»,- իր խոսքն ամփոփեց ԱԳ նախարարը։  

Այնուհետև նախարար Մնացականյանը պատասխանեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի մասնակիցների հարցերին:

Խարույկի շուրջ զրույցից առաջ ԱԳ նախարարը շրջայց կատարեց ճամբարում, ծանոթացավ ծրագրի մանրամասներին և նպատակին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: