Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ, սենատոր Ռիչարդ Դի Նատալեի հետ
Հուլիսի 30-ին Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ երկրի դաշնային խորհրդարանում արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Ավստրալիայի Սենատի անդամ, Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ։
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրենց ծրագրում ներառելու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կանաչների կուսակցության՝ 2017 թ. դեկտեմբերին ընդունված որոշումը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, որն առանցքային նշանակություն ունի Արցախի ժողովրդի՝ իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման և տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։
Իր հերթին, սենատոր Դի Նատալեն շնորհակալություն է հայտնել նախարար Մայիլյանին ընձեռնված հնարավորության համար՝ առաջին ձեռքից տեղեկանալու Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Նա ընդգծել է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցության համար արտաքին քաղաքական ոլորտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առաջմղումն առանցքային տեղ է զբաղեցնում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության զարգացման գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, քննարկվել են այդ բնագավառում նոր հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0,51 կմ/ժ