ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուխարեստ. Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

Armenpress

Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ: Այն կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց միության և Ռումանիոյ Հայոց թեմի կողմից՝ «Հայկական փողոց» եռօրյա փառատոնի շրջանակներում երկու կառույցների համագործակցության շնորհիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվանից, համերգը սկսվեց Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի օրհնությամբ։ Խոսքով հանդես եկավ ռումինահայ նշանավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր, բազում գրքերի և հոդվածների հեղինակ Սերջու Սելյանը, ով հատուկ ժամանել էր հեռավոր Ավստրալիայից՝ փառատոնին մասնակցելու համար։ Անզուգական կատարումներով հանդես եկավ սոպրանո Արմինե Խաչատրյանը՝ նվագակցությամբ Կարմեն Ասադուրյանի: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի նշանավոր ու հանրահայտ հոգևոր ու ազգային ստեղծագործությունները՝ Տերունական աղոթք, Սիրտ իմ սասանի, Հրեշտակային, Տեր ողորմեա, Գարուն ա, Կռունկ, Անտունի, Հով արեք, Կանչէ կռունկ, Քելե-քելե, Քելե ցոլեր, Սարերի վրով, Չինար ես, Ծիրանի ծառ, Հայաստան։ Յուրաքանչյուր կատարումից առաջ Ռումանիոյ Հայոց թեմի ՀԵՀԵՄ-ի պատասխանատու Հրանտ Ջաղինյանը նախապես ներկայացնում էր կատարվող երգի համառոտ բովանդակությունը՝ հատկապես օտարազգի հանդիսատեսին առավել ընկալելի և հասանելի դարձնելու համար ստեղծագործությունների իմաստը։

Համերգից անմիջապես հետո Տաճարի բակում տեղի ունեցավ Կոմիտասին նվիրված երկու գրքերի ռումիներեն թարգմանությունների շնորհանդեսը։ Ռիտա Սուլահյան Կույումջյանի «Խելագարության ակունքներում։ Կոմիտաս․ հայ կուռքի դիմանկարը» և Վարդան Վարդանյանի «Հավերժ ճամփորդ» աշխատությունները ռումիներեն է թարգմանել Սերջու Սելյանը, հրատարակության են պատրաստել Սիրուն Թերզյանը և Միհայ Կազազյանը՝ Ռումինահայոց միության Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունում՝ նախագահությամբ միության նախագահ Վարուժան Ոսկանյանի։ Շնորհանդեսի ավարտին գրքերը, ստորագրությամբ Սերջու Սելյանի, բաժանվեցին բոլոր ներկաներին՝ նպատակ ունենալով տարածել և ճանաչելի դարձնել մեծն Կոմիտասին և իր կատարած տիտանական աշխատանքը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: