ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոնդոնը պատրաստ է Բրյուսելի հետ քննարկել Brexit-ի պայմանների շուրջ գործարքի փոփոխման հարցը. Ջոնսոն

© AP Photo/Matt Dunham

Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի մի քանի կետերի վերանայման շուրջ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բելգիայի կառավարության ղեկավար Շառլ Միշելի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչպես իրազեկել է բրիտանական վարչապետի մամուլի ծառայությունը, Ջոնսոնը «հավաստել է հանձնառությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ այնպիսի հանգուցային բնագավառներում, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրը և ահաբեկչության դեմ պայքարը»:

«Brexit-ի կապակցությամբ վարչապետ Ջոնսոնը հայտարարել է, որ արդեն առկա գործարքը երեք անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, ուստի պետք է փոփոխվի: Նա կրկնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ազնվորեն բանակցություններ վարել «բեքստոպի» այլընտրանք գտնելու շուրջ, սակայն եթե Եվրամիությունը շարունակի պնդել դուրս գալու վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ մտցնելու անհնարինությունը, ապա մեզ հարկ կլինի առանց գործարքի դուրս գալ հոկտեմբերի 31-ին»,- ասել է մամուլի քարտուղարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: