Հրեական սոլիդարություն կամ Նեթանյահուն Ուկրաինայում է

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կնոջ հետ երեկ երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա:
Սա Իսրայելի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա վերջին 20 տարիների ընթացքում։ Իսրայելի վարչապետը կդառնա առաջին օտարերկրացի ղեկավարը, ով Ուկրաինա է այցելում Վլադիմիր Զելենսկիի նախագահ ընտրվելուց հետո:
Նեթանյահուն հանդիպումներ է ունեցել նախագահ Վլադիմիր Զելենսկիի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ, որոնք երկուսն էլ հրեական արմատներ ունեն:
Ըստ Ուկրաինայի նախագահի կայքի, այսօր առավոտյան Նեթանյահուն և Զելենսկին բանակցություններ են վարել նախագահական նստավայրում, որոնց հաջորդել է երկկողմ փաստաթղթերի ստորագրումը:
Երկու պետությունների ղեկավարներն այսօր կայցելեն Բաբի Յար հուշահամալիր, որը կառուցվել է ի հիշատակ 1941 թվականին այդ վայրում նացիստների կողմից սպանված ավելի քան 33 հազար հրեաների։
Զելենսկին Նեթանյահուին կոչ է արել ճանաչել Հոլոդոմորը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Իսրայելին ՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանն աջակցելու և Դոնբասում պատերազմի և Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հարցում նրա կայուն դիրքորոշման համար:
Բացի այդ, Զելենսկին և Նեթանյահուն պայմանավորվել են լուծել բազմաթիվ ուկրաինացիների Իսրայել մուտք գործելու բազմաթիվ մերժումների հարցը:
Նեթանյահուն Զելենսկիին հրավիրել է այցելել Երուսաղեմ:
Երկու երկրների ղեկավարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը ընդլայնելու և փորձի փոխանակման համար բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:
Ուկրաինան և Իսրայելը ստորագրել են չորս փաստաթուղթ.
- Ուկրաինայի ագրարային քաղաքականության և սննդի նախարարության և Իսրայելի գյուղատնտեսության նախարարության միջև փոխըմբռնման և համագործակցության հուշագիր,
- Ուկրաինայի ուսումնական հաստատություններում եբրայերենի ուսուցման և իսրայելական ուսումնական հաստատություններում՝ ուկրաիներենի ուսուցման մասին համաձայնագիր,
- կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտում ՝ Ուկրաինայի Կառավարության և Իսրայելի կառավարության միջև 2019-2020թթ. համագործակցության ծրագիր,
- Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության և Իսրայելի Արդարադատության նախարարության պատենտային վարչության միջև փոխըմբռնման հուշագիր:
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Իսրայելը և Ուկրաինան միակ երկրներն են, որտեղ նախագահը և վարչապետը հրեաներ են:
Եթե ընդհանուր առմամբ ամփոփելու լինենք այցը, ապա կարելի է եզրակացնել որ Նեթանյահուն ծրագրում է հավաքել ուկրաինական արմատներով ռուսալեզու իսրայելցիների աջակցությունը սեպտեմբերին կայանալիք խորհրադարանական ընտրությունների ժամանակ:
Ինչպես նաև չի կարելի բացառել, որ Իսրայելը կարող է փորձել միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր բանակցություններում, քանի որ վերջին տարիներին Նեթանյահուն հաճախ էր այցելում Ռուսաստան, իսկ սեպտեմբերին նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Իսրայել:
-
16:02
Հունվարի մեկից 200 եվրոյից ավել պատվիրված ապրանքը կմաքսազերծվի
-
15:37
Ֆինլանդիայում կառավարության ղեկավար կդառնա աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը
-
15:15
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:58
WhatsApp հավելվածի հնարավորություններն ընդլայնվել են
-
14:27
ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումն ուժի մեջ է մտել
-
14:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին
-
13:59
Թուրքիայում ստեղծվել է նոր կայք, որը պայքարելու է «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»
-
13:32
Հաֆթարի բանակը մոտ է Տրիպոլիի գրավմանը
-
13:04
Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել է 70-ի
-
12:59
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
-
12:31
Պուտինը և Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում
-
11:55
Պոլսի պատրիարք դառնալու ավելի մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը
-
11:39
Պետդեպը հաստատել է Վաշինգտոնում Պոմպեոյի և Լավրովի հանդիպումը
-
11:30
Ֆրանսիայում համընդհանուր գործադուլ է կենսաթոշակային բարեփոխումների դեմ
-
11:05
Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Արարատ Միրզոյանը և Զոհրաբ Մնացականյանն այցելել են Ծիծեռնակաբերդ
-
10:42
Մինչև դեկտեմբերի 20-ը տեղումներ չեն լինի
-
09:56
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
09:03
Պատանի սամբիստները 2 մեդալ են նվաճել ԵԱ-ում
-
08:35
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ավիշայ Քոենի և Վահագն Հայրապետյանի համերգին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
-
20:44
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Քուվեյթի Կարմիր մահիկի օժանդակությամբ` կօգնի սիրիացի փախստականներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
14:01
Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 4 կմ/ժ