ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին

https://www.dw.com

Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին: Պրիշտինյաում օգոստոսի 22-ին խորհրդարանի նախագահ Կադրի Վեսելին հայտնել է, որ համապատասխան որոշմանը 120 պատգամավորներից աջակցել են 89-ը: Արտահերթ ընտրությունները պետք է կայանան 45 օրվա ընթաքցում, հաղորդում է NEWS.am-ը:

Մեկ ամիս առաջ վարչապետ Ռամուշա Խարադինայի հրաժարականից հետո միանգամից մի քանի կուսակցություններ արտահերթ ընտրությունների կոչ են արել:

Խարադինայը հրաժարականը հիմնավորել է Կոսովոյում պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների վերաբերյալ Հաագայի հատուկ տրիբունալ ներկայանալու ծանուցագրով: Հուլիսի վերջին դատական նիստին նա լռություն էր պահպանել և միայն ամենավերջում հայտարարել, որ միշտ գործել է իրավունքի նորմերին համապատասխան:

1998-99 թվականներին Կոսովոյում պատերազմի ժամանակ Ռամուշ Խարադինայը եղել է Կոսովոյի UCK ապստամբական բանակի հրամանատարը: Սերբիայի իշխանությունները նրան մեղադրում են պատերազմի տարիներին Կոսովոյում սերբ փոքրամասնության դեմ կատարված հանցագործությունների համար: Կոսովոյում պատերազմի հետևանքով զոհվել էր ավելի քան 13 հազար մարդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 5 կմ/ժ
13 C°
 
11°  22° 
15.10.2019
10°  23° 
16.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: