ԵՐԵՎԱՆ -7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Տուսկն առաջարկել է Ռուսաստանի փոխարեն Ուկրաինային G7 հրավիրել

© РИА Новости / Алексей Витвицкий

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ֆրանսիական Բիարից քաղաքում, որտեղ այսօր մեկնարկելու է«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, հայտարարել է, որ համաձայն չէ Ռուսաստանին G7-ի կազմ վերադարձնելու առաջարկի հետ՝ կոչ անելով մտածել հաջորդ հանդիպմանն Ուկրաինային որպես հյուր հրավիրելու գաղափարի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Տուսկը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի մասին, որը չէր բացառել Ռուսաստանի վերադարձը G7-ի կազմ:

Սպասվում է, որ Թրամփն այս հարցը կբարձրացնի Բիարիցում այսօր մեկնարկող գագաթնաժողովում:

Գագաթնաժողովի ծրագրի համաձայն՝ շաբաթ երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կդիմավորի և կուղեկցի G7-ի երկրների առաջնորդներին: Այնուհետև առաջնորդները կհավաքվեն ոչ պաշտոնական ընթրիքի:


Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 50%
Քամի՝ 5 կմ/ժ
-7 C°
 
-6°   
26.01.2020
-4°   
27.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: