ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Եթե հրշեջ մեքենաները շուտ եկած լինեին, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը՝ ոստիկանապետին

Հիմա նոր հրշեջ մեքենաները շատացան, եթե այն ժամանակ շուտ եկած լինեին, սենց չէր լինի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին խոսելով, նշեց առևտրի կենտրոնի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանըն, փոխանցում է News.am:

Վերջին հարցրեց, թե ինչ վտանգներ կան ներսում, որ կողմում կարող է կրակը տարածվել, ինչին Ալեքսանյանը պատասխանեց. «Պռոստը վառվում ա, չորս կողմն էլ տարածված է: Սկզբից 4 հատ 2-տոննանոց մեքենա է եկել»:

Նա նաև հավելեց, որ տեղյակ չէ, թե որն է հրդեհի պատճառը:

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով հասել է 7-ի:

Դեպքի վայրում է նաև «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք և այլն:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 18 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին: Նա այցելել է դեպքի վայր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 6 կմ/ժ
28 C°
 
15°  29° 
21.09.2019
  21° 
22.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը