ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յունկերն ու Ջոնսոնը կքննարկեն Brexit-ի համաձայնագիրը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունը: Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի  ներկայացուցիչ Մինա Անդրեևան:

«Եվրահանձնաժողովի ղեկավարը պաշտոնավայր է վերադարձել այսօր, և երեկոյան պլանավորված է նրա հեռախոսազրույցը վարչապետ Ջոնսոնի հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունից սպասում է կոնկրետ առաջարկություններ:

Անդրեևայի խոսքով՝ օգոստոսի 28-ին սպասվում են նաև տեխնիկական բանակցություններ Բրյուսելի և Լոնդոնի միջև Brexit-ի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: