ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելն «օդային պատերազմներ» է սկսել Իրանի դեմ

ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչն Իսրայելի կողմից Լիբանանի օդային տարածքը խախտելուց հետո դիմել է Անվտանգության խորհրդին և կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ Իսրայելի վրա արդյունավետ ճնշում գործադրելու խնդրանքով: «Լիբանանը կրկին խնդրում է Անվտանգության խորհրդին  և Անվտագության խորհրդի միջոցով ողջ միջազգային հանրությանը անհրաժեշտ արդյունավետ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ խախտումները դադարեցնելու համար», - ասվում է նամակում:

Օգոստոսի 24 լույս 25-ի գիշերն իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակում են գործել Հզբոլլահ շարժման դիրքերի վրա Բեյրութի հարավում: ԱԹՍ-ներից մեկը պայթել է երկնքում, մյուսն ընկել է շիական շարժման մամուլի կենտրոնի մոտ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին միջադեպն անվանել է Լիբանանի ինքնիշխանության դեմ չքողարկված ագրեսիա, իսկ Հզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահն արդեն խոստացել է համարժեք պատասխան տալ Իսրայելին:

Իսրայելը վերջին շրջանում ակտիվ պայքար է սկսել տարածաշրջանում Իրանի և վերջինիս դաշնակիցների դեմ: Այսպես, օգոստոսի 24 լույս 25-ի գիշերն Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Սիրիայում իրանական հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերի և շիական միավորումների դիրքերին, ինչի մասին հայտարարել է  անձամբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Եվ եթե Սիրիայի տարածքում իրանական դիրքերին իսրայելական հարվածները նոր չեն, և վերջին շրջանում Իսրայելը նույնիսկ սկսել է բարձրաձայնել դրանց մասին, ապա Իրաքում իսրայելական հարձակումները նորություն են: Այսպես, Իսրայելի վարչապետը հարցազրույցներից մեկում չի հերքել օգոստոսի 21-ին Իրաքում ժողովրդական աշխարհազորայինների ռազմաբազաների վրա ԱԹՍ-ների հարձակմանն Իսրայելի մասնակցությունը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում սա Իրաքում Իրանի և վերջինիս դաշնակիցների դիրքերի վրա իսրայելական հարձակման առաջին դեպքը չէ:

Իսրայելն այսպիսով փորձում է նվազեցնել Իրանի ակտիվությունը Մերձավոր Արևելքում: Հիշեցնենք, որ Իսրայելն անվտանգային լուրջ մտավախություններ ունի Իրանի հետ կապված: Իրանի դեմ պայքարի ակտիվացումն այս շրջանում մի կողմից կարող է Նեթանյահուի համար քաղաքական դիվիդենտներ բերել սեպտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում, մյուս կողմից նպաստում է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ քաղաքականությանը:

Սակայն իրականում Իսրայելի այս քաղաքականությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Չի բացառվում, որ,հաշվի առնելով իսրայելական վտանգը, Սիրիայում, Իրաքում և Լիբանանում էլ ավելի մեծանան իրանամետ տրամադրությունները՝ ամրապնդելով այդ երկրներում Իրանի դիքերը:

Մյուս կողմից՝ Իսրայելի գործողությունները մեծացնում են անկայությունը տարածաշրջանում. Իրանի կողմից Իսրայելի գործողություններին համարժեք պատասխանի դեպքում մեծ է Մերձավոր Արևելքում ռազմական նոր հակամարտության վտանգը, որը կարող է շատ ավելի աղետալի հետևանքներ ունենալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: