ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է վերականգնել նավթային պատժամիջոցների բացառությունները

Եվրոպական երկրները պետք է համոզեն ԱՄՆ-ին վերականգնել իրանի դեմ  նավթային պատժամիջոցների բացառությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը պահպանելու համար: Այդ մասին պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արաղչին:

Նրա տվյալներով՝ Իրանի դիրքորոշումը երկրի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից փոխանցվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերջրես կայացած մի հեռախոսազրույցների ընթացքում:

«Ռոուհանին Մակրոնին հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է պահպանել միջուկային գործարքը, ապա նա պետք է ապահովի նավթ վաճառելու մեր հնարավորությունը: Դրա համար կա երկու տարբերակ. դրանցից մեկն այն է, որ դիմեն ամերիկացիներին և խնդրեն նրանց վերականգնել պատժամիջոցների բացառություններն իրանական նավթի գնորդների համար»,- Bloomberg-ը մեջբերել է Արաղչիի հայտարարությունը:

Երկրորդ տարբերակն, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով, նախատեսում է, որ եվրոպական երկրներն իրենք մեծ քանակությամբ իրանական նավթ գնեն:

Արաղչին նաև նշել է, որ Իրանը կվերադառնա միջուկային գործարքի պայմանների ամբողջական կատարմանը, երբ կարողանա նավթ վաճառել  և լիարժեք հասենելիություն ունենա իր եկամուտներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    11.10.2024
       
    12.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: