ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Reuters

Բալթիկ ծովում սկսվել են Հյուսիսատլանտյան դաշինքի Northern Coasts զորավարժությունները՝ 18 երկրից 3 հազար զինվորականների և շուրջ 40 նավի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

«Northern Coasts զորավարժությունները տեղի կունենան Դանիական նեղուցների շրջանում, որոնք միացնում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը: Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 18 պետության մոտավորապես 3 հազար զինվորական և 40 նավ»,-հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:
Զորավարժություններն անցկացվում են ամեն տարի, այս տարի դրանք անցկացվում են 13-րդ անգամ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ
2 C°
 
   
23.02.2020
  10° 
24.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: