ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմա» տեղափոխության մասին

Twitter

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի  ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Եվրո-2020 որակավորման փուլի Իտալիայի հետ խաղից առաջ այսօր հանդիպել է լրագրողների հետ: Այս մասին հայտնում է Panorama-ն

Անդրադառնալով իտալական ակումբ տեղափոխությանը՝ ֆուտբոլիստը նշել է, որ վերջին օրն է իմացել այդ մասին:

«Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին օրը՝ «Արսենալ»-«Տոտենհեմ» ֆուտբոլային հանդիպումից հետո։ Զանգ ստացա գործակալիցս և տեղեկացա, որ հաջորդ օրը պետք է մեկնեմ Հռոմ,  բուժզննում անցնեմ և պայմանագիր ստորագրեմ։ Կարծում եմ՝ շատ լավ  հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում շատ հանդիպումների չէի մասնակցում»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը խնդրել է ավելի շատ հարցեր ուղղել Հայաստանի ազգային հավաքականի մասին:

Խոսելով Իտալիայի հավաքականի մասին՝ նշել է, որ Իտալիայի ներկայիս հավաքականը տարբերվում է նախորդ հավաքականներից, որոնց դեմ խաղացել են դեռ 2012թ-ին։  

«Փոփոխությունները նախորդ խաղերի համեմատ շատ են: Փոխվել է կազմը, փոխվել է մարզիչը, փոխվել է խաղային փիլիսոփայությունը: Չեմ կարող ասել, որ  ներկայիս հավաքականը նման է նախորդին։  Այս հավաքականը սիրում է գնդակով խաղալ: Եւ մենք փորձելու ենք ամեն ինչ անել խաղը վերահսկելու համար, կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ»,- ընդգծեց Հենրիխ Մխիթարյանը։

Հարցին, թե արդյոք մյուս թիմերի համեմատ Իտալիայի թիմն ավելի ուժեղ է, հավաքականի ավագն ասել է, որ Իտալիան խմբի ամենաուժեղ թիմն է: «Կփորձենք պայքարել երկրորդ տեղի համար»։

Ինչ վերաբերում է իր մարզավիճակին, Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ խաղին 100%-ով պատրաստ է. «Ֆուտբոլը խաղում են ոչ միայն ոտքերով, այլ նաև ուղեղով։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինես խաղալ ամբողջ հանդիպման ընթացքում»։

Նշենք, որ Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: