ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Ջոնսոնը հրաժարվել է ԵՄ-ին խնդրել Brexit-ի երկարաձգման մասին

EPA / UPG

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է ամեն ինչ անել ԵՄ-ի հետ համաձայնագրի հասնելու համար և հերթական անգամ հայտարարել է, որ իր կառավարությունը Եվրամիությանը չի խնդրի Brexit-ը ավելի ուշ ժամկետ տեղափոխելու մասին, փոխանցում է РИА Новости-ն:

«Ես հոկտեմբերի 17-ին կմասնակցեմ (Եվրոպական խորհրդի) գագաթաժողովին և ամեն ինչ կանեմ հանուն ազգային շահերի համաձայնագրի հասնելու համար… Բայց այս կառավարությունը չի երկարաձգի Brexit-ի ժամկետը»,- հայտարարել է Ջոնսոնը, ով սեպտեմբերի 10-ին հերթական պարտությունը  կրեց խորհրդարանական գործընկերներից: Արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկն աջակցել էր 293 խորհրդարանական, երբ ընդունվելու համար անհրաժեշտ էր 434 ձայն:

Այս պահին Brexit-ի շուրջ իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին ներկայիս տեսքով, բայց նաև կտրականապես դեմ է տրամադրված առանց համաձայնագրի Brexit-ին: Եվրամիությունը հրաժարվում է վերսկսել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 8 կմ/ժ
24 C°
 
15°  28° 
17.09.2019
14°  27° 
18.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը