ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելում այսօր կանցկացվեն խորհրդարանական կրկնակի ընտրություններ

Liga.net

Երեքշաբթի Իսրայելում առաջին անգամ կանցկացվեն կրկնակի խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի Կնեսետի 22-րդ գումարման 120 պատգամավորական կազմը: Դրանից հետո կսկսվի կառավարական կոալիցիայի ձևավորումն ու կնշանակվի վարչապետը:  Իսրայելի ողջ պատմության ընթացքում ոչ մի խորհրդարանական ուժ չի կարողացել 61 պատգամավորական մանդատ ստանալ, ինչի արդյունքում գնացել է կոալիցիա ձևավորելու ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կրկնակի խորհրդարանական ընտրություններն Իսրայելում պայմանավորված են նրանով, որ 2019 թ. ապրիլի 9-ին կայացած նախորդ ընտրություններից հետո օրենքով սահմանված 42 օրվա ընթացքում հնարավոր չեղավ կրոնական ու աջակողմյան կուսակցությունների միջև կոալիցիայի ձևավորումը, որոնք 21-րդ գումարման Կնեսետի 120 պատգամավորական մանդատից ստացել էին 65 -ը: Արդյունքում վարչապետը կարողացավ ստանալ 120 պատգամավորներից միայն 60 -ի աջակցությունը:

Երբ մայիսի 29-ին լրացավ 42 -րդ օրը, Նեթանյահուն անձամբ նախաձեռնեց կրկնակի ընտրությունների անցկացումը սեպտեմբերի 17-ին: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: