ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանին պատասխանելու համար Փաշինյանի որդեգրած բանաձևը կոռեկտ չէ

Հայաստանի պատասխանն Ադրբեջանի կատեգորիկ մոտեցմանը, որ Արցախյան հարցը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, որևէ կերպ «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևը չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ Վանաձորում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, հերթական անգամ շրջանցեց մի կարևոր փաստ՝ Արցախի ճակատագրի, նրա վերջնական կարգավիճակի որոշողը պետք է լինի Արցախի ժողովուրդը: Դրա փոխարեն նա ասաց, որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկումների ընթացքում ոչ պաշտոնապես ասվել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր, ընդհուպ՝ Ադրբեջանի կազմից դուրս և այլն»: Քիչ ուշ Փաշինյանը հավելեց, որ «եթե Ադրբեջանն ասում է, որ հարցը կարող է կարգավորվել միայն տարածքային ամբողջականության սկզբունքով՝ այն իմաստով, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, մենք կարող ենք արձանագրել, որ եթե իրենց սկզբունքը այդպիսին է՝ այսպես կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի «Արցախը Հայաստան է և վերջ»»:

Բանակցային գործընթացի վերջին 30 տարիների զարգացումը 1997-98-ին Ադրբեջանի տարածքում Արցախի հնարավոր կարգավիճակ քննարկելուց 2008-ին հասել էր նրան, որ կարգավորման սկզբունքներում ամրագրվել էր, որ Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու է պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտմամբ՝ հանրաքվեով: Այսինքն, Արցախի կարգավիճակի հարցը կարող է ցանկացած լուծում ունենալ, բայց որոշողը լինելու է Արցախի ժողովուրդը, քանի որ սա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքար է:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ինքնորոշման իրավունքն ընդհանրապես չի հիշատակվում: Իսկ Ադրբեջանի միակողմանի ու ապակառուցողական մոտեցմանը հակադրվում է «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևը, այնինչ պետք է հակադրվեր «Արցախի ժողովուրդն է որոշելու Արցախի կարգավիճակը» բանաձևը: Այսինքն, տարածքային ամբողջականության սկզբունքին ի պատասխան պետք է առաջ մղվեր ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը, ոչ թե մի բանաձև, որն այս հակամարտությունն ինքնորոշման համար պայքարից վերածում է տարածքային վեճի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Այդ դեպքում Հայաստանը ոչ միայն ագրեսոր չի դառնա միջնորդների և միջազգային հանրության աչքերում, այլև ավելի կառուցողական կընկալվի և լրացուցիչ աջակցություն կվայելի՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա և մղելու արդյունավետ երկխոսության:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: