ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում տարեկան կտրվածքով ՀՆԱ աճի կանխատեսումը թուլացել է. Ասիական Զարգացման Բանկ

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր թողարկվել է 2019թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակը, ըստ որի կանխատեսվում  է 2019թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում  համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 6.2%, իսկ 2020թ.՝ 6.0% աճ, հաղորդում է news.am-ը:

Ըստ զեկույցի Հայաստանում տարեկան կտրվածքով աճը թուլացել է՝ 2018 թ. առաջին կիսամյակի 8.7%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 6.8%-ի, ինչը շարունակում է մնալ կայուն՝ արտացոլելով կենսունակ ներքին պահանջարկը:

Արդյունաբերությունը, առանց շինարարության ոլորտի, արձանագրել է բարձր ցուցանիշներ՝ ընդլայնվելով  5.2%-ով, պայմանավորված նրանով, որ աճն արտադրության ևհանքարդյունաբերության մեջ գերակշռել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր արտադրությանը:

Շինարարությունն աճել է 3.5%-ով՝ հիմնականում ի հաշիվ ավելի շատ բնակարանաշինության: Ծառայություններն աճել են  9.8%-ով՝ ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, ապահովագրության ևհանգստի ոլորտներում արձանագրված մեծ ձեռքբերումների:

Անբարենպաստ եղանակները զսպիչ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա, որը, 2018թ. արձանագրելով ընդհանուր 8.5%-ի նվազում, շարունակել է այդ միտումը՝ 2019 թ. առաջին կիսամյակում արձանագրելով 6.9%-ով անկում:

Ըստ զեկույցի թեմատիկ գլխի ՝ զարգացող Ասիայի բարգավաճող քաղաքներին պետք են տարածքային ևտնտեսական արդյունավետ ու համակարգված պլանավորմամբ ապահովված արդյունավետ տրանսպորտային ցանցեր ևմատչելի բնակարանաշինություն, որպեսզի դրանք շարունակեն մնալ որպես շարժիչ ուժ տնտեսական աճի ևաշխատատեղերի ստեղծման համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: