ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

ՄԱԿ-ում ՀՀ դիվանագետ. Ինչպես հնարավոր չէ ԽՍՀՄ, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումը

«Որքանով հնարավոր չէ Սովետական Միության վերականգնումը, նույնն էլ ճշմարիտ է Խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման համար: Մենք ցավում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակեց իր ընտրողական հղումները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խեղաթյուրման պրակտիկան։ Բանաձևերը ընդունվել են հակամարտության ռազմական փուլում և չեն հանգեցրել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման՝ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, ինչը շարունակական փորձեր է կատարել հակամարտության ուժային լուծում պարտադրելու համար»,-այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետ Դավիթ Կնյազյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, հայտնում է «Panorama.am»-ը։

ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը մտածված գլխիվայր շուռ է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական պատճառներն ու իր սեփական ագրեսիայի հետևանքները։

«Այսօր, զինադադարից  25 տարի անց, ՄԱԿ-ի բանաձևերի առաջնային նպատակը՝ ամբողջական հրադադարը, դեռևս ձեռք չի բերվել: Ադրբեջանն առանձնացնում է բանաձևերի միայն մեկ էլեմենտը՝ թերագնահատելով մյուսները, ինչպիսին է, օրինակ, շրջափակման վերացումը կամ բանաձևերում նշված հակամարտության կողմերին անտեսելը: Բոլոր բանաձևերով Լեռնային Ղարաբաղը հստակ ճանաչվել է որպես հակամարտության կողմ: Եթե Ադրբեջանը պատրաստ է իրագործել բանաձևերը, ապա առաջին հերթին պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար: Հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ թե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն է, այլ ադրբեջանական քաղաքականությունն ու գործողությունները, որոնք խոչընդոտում են խաղաղ լուծման առաջընթացին»,-ասել է Դավիթ Կնյազյանը։

Նշենք, որ Մամեդյարովն իր ելույթում հակամարտությունը ներկայացրել էր որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հակամարտություն, ասելով, թե «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ» հանգեցրել է իր երկրի տարածքի կորստին, 1 մլն փախստականների, հիշատակել էր ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք «քննադատել են Հայաստանին»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 8 կմ/ժ
21 C°
 
21°  32° 
09.07.2020
20°  30° 
10.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: