ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:

Սերբիայի վարչապետը ողջունել է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ նշելով, որ ուրախ են հյուրընկալել բարեկամ Հայաստանի նախագահին և շահագրգռված են բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացմամբ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին։ Կողմերն ընդգծել են, որ փոխշահավետ կարող են լինել կապերը մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայկական պատվիրակության կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, ստարտափ հանրության ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են իրենց ոլորտներում սերբական ընկերությունների հետ համագործակցությամբ: «Ուրախ կլինենք զարգացնել Ձեր երկրի հետ հարաբերությունները և ավելի շատ հայկական ներկայություն ունենալ Սերբիայում», -ասել է Անա Բռնաբիչը։

Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան տնտեսական ոլորտում հասնել առավել տպավորիչ արդյունքների: Այս համատեքստում կարևորվել է փոխայցելությունների, գործարար շփումների ակտիվացումը, միմյանց փորձին ծանոթացումը, ինչն էապես կարող է խթանել տնտեսական ակտիվությունն ու զբոսաշրջությունը:

Անդրադարձ է եղել նաև Սերբիայի և Եվրասիական տնտեսական միության միջև առաջիկայում ստորագրվելիք ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին: Նշվել է, որ Համաձայնագրի կնքումը նոր առևտրային հնարավորություններ կստեղծի Հայաստանի ու Սերբիայի համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: