ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի և ստարտափ հանրության ներկայացուցիչներ, այսօր հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում:

Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի, ինովացիոն և տեխնոլգիական զարգացման պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի և գիտատեխնիկական պարկի տնօրեն Գորդանա Դանիլովիչի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել տեխնոլոգիական պարկում, ծանոթացել գործունեության ուղղություններին, զրուցել պարկի հետ համագործակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Պարկի տնօրենը նշել է, որ կառույցն իդեալական միջավայր է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ձգտում են բարձր տեխնոլոգիական համայնքի մաս դառնալ:

«Մենք համագործակցում ենք տարբեր երկրների ընկերությունների հետ և այսօրվանից պատրաստ ենք սկսել համագործակցությունը նաև Հայաստանի ընկերությունների հետ»-, ավելացրել է տնօրեն Դանիլովիչը։

Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկը հիմնվել է Սերբիայի կառավարության, Բելգրադի քաղաքային խորհրդի և Բելգրադի համալսարանի համագործակցության արդյունքում՝ օգտագործելով միջազգային լավագույն փորձը: Այն նախատեսված է ստարտափների և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացող ընկերությունների համար, աջակցում է նրանց` զարգացնելու և կոմերցիալիզացնելու իրենց նորարարական արտադրանքն ու ծառայությունները: Պարկը միավորում է մի քանի տասնյակ բարձր տեխնոլոգիական ընկերություններ և թիմեր՝ ապահովելով նրանց տարբեր ծրագրերով և կարևոր դեր խաղալով Սերբիայի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում: Այն նաև իրավական և վարչական, մարքեթինգային ծառայություններ, անհատական խորհրդատվություն է տրամադրում տեղական և օտարերկրյա ընկերություններին, կազմակերպում թրեյնինգներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  12° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: