ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 657,47 դրամ ԱՐԾԱԹ - 269,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 602,3 դրամ

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սպիյերին և Ջուդի Չուին:
Քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է՝ բարձր գնահատելով Միացյալ Նահանգների դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ևմեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 8 կմ/ժ
13 C°
 
11°  23° 
17.10.2019
12°  24° 
18.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: