Ռուսաստանն ու Թուրքիան ապրանքաշրջանառության դիմաց միմյանց կվճարեն ռուբլով և լիրայով

Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին փոխադարձ առևտրում վճարումներն ազգային արժույթներով իրականացնելու մասին համաձայնագիր:
Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել Է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
Կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ Է Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ ու իրավահավասար առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման համար:
ՌԴ և Թուրքայի միջև ապրանքաշրջանառությունը 2018 թ.-ին կազմել է ավելի քան 25 մլրդ դոլար (համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ցուցանիշի նկատմամբ աճը կազմել է 18,32%): Թուրքիան ՌԴ-ի համար 8-րդ առևտրային գոծընկերն է, Ռուսաստանը Թուրքիայի 2-րդ խոշոր գործընկերն է՝ ԵՄ-ից հետո:
Իրականում Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ ազգային արժույթներով առևտրի իրականացման առաջարկն ունի տարիների պատմություն:
Դեռևս 2016 թ.-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց իր հանրությանը փոխել դոլարով պահուստները ոսկու և լիրայի: Էրդողանի այդ կոչը հաջորդեց լիրայի ռեկորդային անկմանը: Հենց այդ պահից սկսած թուրքական դիվանագիտության տարբեր խողովակներով պարբերաբար առաջարկություններ էին արվում ռուսական կողմին փոխադարձ առևտրաշրջանառությունն իրականացնել ազգային արժույթներով: Այդ ողջ ընթացքում թուրքական հակափաստարկների առանցքում ամերիկյան ճնշումների առկայությունն էր:
Այսօր թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին Ռուսաստանի հետ նմանատիպ պայմանագրի կնքումը կարող է ենթադրությունների տեղիք տալ, որ գործարքը զուտ տնտեսական բնույթի չէ:
Պետք է նշել, որ դոլարի համաշխարհային գնի վրա սա զգալի ազդեցություն չի թողնի, սակայն կարող է նախադեպ դառնալ, հատկապես հետխորհրդային երկրների և այն երկրների համար, որոնք Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության մեջ են: Հասկանալի է, որ նմանատիպ մեխանիզմներին անցումը կողջունվի նաև ամերիկյան սանկցիաների ներքո գտնվող երկրների կողմից՝ Իրանի և Չինաստանի:
Իհարկե, հաշվի առնելով միջազգային վճարային համակարգերի բարդ ու բազմաշերտ բնույթը, մոտ ապագայում նմանատիպ զարգացումների հավանականությունը ցածր է:
Իսկ ահա Ռուսաստանի ու Թուրքիայի համար այս համաձայնագրի օգտակարությունն ուղիղ համեմատական է այդ երկրների՝ մերթ ջերմացող, մերթ լարվող հարաբերություններին:
այլ նյութեր այս թեմայով
- «Գազպրոմը» բանակցություններ է վարում Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարով եվրոպական շուկա գազ մատակարարելու համար «Մենք հիմա բանակցություններ ենք վարում այս հարցով Թուրքիայի մեր գործընկերների հետ՝ պատասխանելով հարցին, թե ինչ...
- ՀԲ-ն 2021 թվականին Չինաստանի համար կանխատեսել է 7,9 տոկոս տնտեսական աճ Դա հնարավոր կդառնա կորոնավիրուսով վարակման բռնկումները կանխելու և վարակի դեմ պայքարելու արդյունավետ ռազմավարության...
- Համավարակի դեմ պայքարի համար աշխարհում արդեն ավելի քան 13 տրլն դոլար Է ծախսվել. Nikkei Այդ գումարը, թերթի տվյալներով՝ հաշի Է առնում նաեւ համավարակի պայմաններում տնտեսության խթանման միջոցների՝ գրեթե...
- Նավթի համաշխարհային գներն ընկնում են Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 2.97 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 50.71 դոլար:
- G7-ի երկրները հայտարարել են թվային արժույթները կարգավորելու պատրաստակամության մասին G7-ի ֆինանսական պատասխանատուները քննարկել են «կրիպտոգրոհներին և այլ թվային ակտիվների փոփոխվող լանդշաֆտին» արձագանքման...
-
18:13
Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար
-
17:39
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
16:07
ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ
-
15:30
ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
-
15:00
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
-
14:25
Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
-
14:03
Արցախի Հանրապետություն է վերադարձել 49 հազար 461 մարդ
-
13:05
Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
-
12:37
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
-
12:00
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
11:54
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
11:31
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք
-
11:22
Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գուղերում. Արցախի ԱՒՊԾ
-
10:01
Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհերի թիվը հասել է 42-ի
-
00:17
Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև
-
22:17
Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները
-
21:54
Դե՞մ են գերիների հարցի լուծմանը, դուռը շրխկացրու, դուրս արի. Վազգեն Մանուկյան
-
20:29
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան
-
20:18
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում
-
19:20
Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 7 կմ/ժ