ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ նախագահը հանդիպել է Ադրին Նազարյանի և Փոլ Քրիքորյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին:

Ընդգծելով Կալիֆոռնիայի նահանգի, մասնավորապես Լոս Անջելեսի հետ Հայաստանի ունեցած երկարամյա սերտ հարաբերությունների կարևորությունը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու առավել մեծ ներուժ կա՝ նոր տեխնոլոգիաներ, գիտություն, կրթություն, էներգետիկա, գյուղատնտեսություն:Ադրին Նազարյանը և Փոլ Քրիքորյանը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը՝ նպաստելու երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Միացյալ Նահանգներում, մասնավորապես Կալիֆոռնիայի նահանգում հայ համայնքի ներգրավվածությանը տեղի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: