ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին, որոնք Հայաստանում են նախագահի հրավերով:

«Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել և աջակցել իմ փորձով և հնարավորություններով»,- ողջունելով հյուրերին՝ ասել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ «Airbus»-ի ներկայացուցիչներն ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ հանդիպումներ կունենան:

«Airbus» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի ներուժն այդ ոլորտում՝ հյուրերին տեղեկացնելով նաև գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական ծրագրի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: