ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չիլիի նախագահը երկրում տեղի ունեցող անկարգությունները համեմատել է պատերազմի հետ

AFP

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը համեմատել է պատերազմի հետ, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք ունենք զորեղ, անխնա թշնամի, որը ոչ մի սրբություն չունի, որը պատրաստ է ուժ կիրառել առանց որևէ սահմանափակման, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին»,- ասել է պետության ղեկավարը ուղերձում, որը հեռարձակվել է 24 Oras հեռուստաալիքի եթերում:

Բողոքները, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ մետրոյով երթևեկության արժեքը միջինին հաշվով բարձրացվեց 30 պեսոյով (0,04 դոլարով)՝ մինչև առավելագույն 850 պեսո (1,2 դոլար): Հրկիզումների և կողոպուտների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ:
Ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել է մայրաքաղաքում և մի շարք քաղաքներում: Պինյերան նաև որոշում Է ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթևեկության գների բարձրացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: