ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 519,06 դրամ ԱՐԾԱԹ - 262,62 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 832,41 դրամ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է Օվերն-Ռոն-Ալպ շրջանում: Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային կապերի առավել խորացմամբ: Օվերն-Ռոն-Ալպ շրջանը Ֆրանսիայի տնտեսության առաջատարներից է, և ես համոզված եմ, որ մենք համագործակցության համար փոխադարձ հետաքրքրության ոլորտներ կգտնենք»: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և կայացած է համարել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը՝ նշելով, որ հայ և ֆրանսիական շուրջ 30 քաղաքների միջև առկա են համագործակցության վերաբերյալ ստորագրված հուշագրեր, որից 1 տասնյակից ավելին հենց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանից են, անցկացվում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ, որոնց հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2020 թ. աշնանը Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Անդրադառնալով ընթացիկ փոխգործակցությանը՝ վարչապետը կարևորել է 2018 թ. ապրիլից Երևան-Լիոն-Երևան ուղիղ չվերթի գործարկումը, Լիոնի հետ կրթական համատեղ ծրագրերը, որոնց շրջանակում փոխշահավետ համագործակցում են Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում Ֆրանսիական համալսարանները, Երևանի ճարտարապետական համալսարանն ու Սենթ Էթիենի ճարտարագիտական բարձրագույն ազգային դպրոցը, արդյունավետ գործում է Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտացված ուսումնական կենտրոնը:


Լորան Վոքիեն ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ Նիկոլյա Դարագոնը, ինչպես նաև ՀՀ քաղաքների հետ քույր քաղաքների ղեկավարները՝ Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Դեսին Շարպի քաղաքապետ Լորանս Ֆոտրան և Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Քեփենեկյանը: Նրա խոսքով՝ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հայերը մեծ նպաստ են բերում շրջանի, նաև Ֆրանսիայի զարգացմանը, և Օվերն-Ռոն-Ալպ շրջանը պատրաստ է կապող օղակի դեր խաղալ Հայաստանի և Եվրամիության միջև: Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այժմ հետևում է մեր երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, և իր՝ Ֆրանսիայի հայաշատ շրջաններից մեկի ղեկավարի առաջին այցը Հայաստան խոսում է փոխգործակցությունն էլ ավելի մեծ թափ հաղորդելու շահագրգռվածության մասին: Նա հեռանկարային է համարել զբոսաշրջության, լեռնադահուկային սպորտի, վերականգնվող և արևային էներգետիկայի, թերմալ ջրերի ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համարժեք ներուժի առկայությունը և առաջարկելով փորձագիտական պատվիրակություն գործուղել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու համար:

Վարչապետ Փաշինյանը ևս հետաքրքրական է համարել Հայաստանի համար այս ուղղություններով փոխգործակցության խորացումը, ներդրումների ներգրավումը և պատրաստակամություն հայտնել առարկայական քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ քննարկումները շարունակել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համատեղ աշխատանքի ձևաչափով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ֆրանսիական դպրոցի, Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման ծրագրերի ընթացքի շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
-1°   
22.11.2019
-1°   
23.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։