ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը. վարչապետ

ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխավարձերը գաղտնի բարձրացնելու հանձնարարականի մասին, գրում է Aysor։

Մարուքյանը նշեց, որ խնդիր է տեսնում գաղտնիության մեջ, մինչդեռ պարգևավճարներին դեմ չէ։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատեց, որ որոշման արդյունքում ոմանց աշխաավարձերն իջել են, ոմանցը՝ բարձրացել։

«Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային։ Որևէ տեղից փող չենք կտրել՝ աշխատավարձերը բարձրացրել։ Դա արվել է անհարմար վիճակը հանելու համար, որ պաշտոնյան ինքն իրեն պարգևատրի», - ասաց գործադիրի ղեկավարը։

Էդմոն Մարուքյանն հետաքրքրվեց՝ ինչու՞ է աշխատաարձերի բարձրացումը գաղտնի կատարվել։

«Խոսել գաղտնիության մասին տեղին չէ։ Նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր։ Որ գաղտնի է գնացել, զուտ ներքին աշխատանքային ընթացակարգ է եղել։ Եթե այդ ամնեը գնացել է գաղտնի գրիֆով, չի նշանակում, որ հանրությունից գաղտնի է արվել։ Մեր նախարարները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Թե ինչու այդ պահին չենք հայտարարել, նույնն է, որ ասենք՝ այս ամիս էլ պարգևավճար տվեցինք, հաջորդ ամիս էլ տվեցինք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը միաժամանակ նշեց, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 200-300 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներինը։ Ավելին՝ բարձրանալու է նաև 150 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր քաղաքացիների աշխատավարձը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: