ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 464,42 դրամ ԱՐԾԱԹ - 257,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 624,56 դրամ

Բակո Սահակյանը մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նախագահը շնորհավորել է համակարգի ծառայողներին, պետական բարձր պարգևներ հանձնել մի խումբ աշխատակիցների, մաղթել խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:

Դիմելով համակարգի աշխատակիցներին՝ Նախագահն ընդգծել է. «Բոլոր խնդիրների հաջող լուծման գրավականը դուք եք, ձեր արհեստավարժ ու անձնվեր ծառայությունը: Այն ծանր է և ոչ անվտանգ: Ձեր պարտականություններն իրականացնելիս դուք հաճախ ստիպված եք լինում հաղթահարել մեծ դժվարություններ ու փորձություններ՝ ցուցաբերելով խիզախություն ու սխրանք, մասնագիտական բարձր պատրաստվածություն և նվիրվածություն ձեր ընտրած գործին: Դա հայրենասիրության վառ դրսևորում է և արժանի է ընդօրինակման»:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շարունակելու է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 4 կմ/ժ
11 C°
 
  12° 
14.11.2019
  12° 
15.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։