Արցախի մասնակցությունը վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հումանիտար նախաձեռնություններում առանցքային նշանակություն ունի

Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նորից հիշեց ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված հումանիտար բնույթի պայմանավորվածությունները: Հիշեցնենք՝ 2019 թվականի ապրիլի 15-ին կայացած համատեղ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ կողմերը պայմանավորվել էին «փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը, միաժամանակ պատրաստակամություն հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»: Լավրովի պնդմամբ՝ այսօր աշխատանքները լրագրողների փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ ընթացքի մեջ են և «հույս» կա:
Հատկանշական է, որ այս ընթացքում համանախագահների կողմից չի եղել հստակեցում, որ, օրինակ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների մեջ ներգրավված են լինելու նաև լրագրողներ Արցախից: Թեև նման ակցիայի նպատակը, այն է՝ կառուցողականության և փոխվստահության մթնոլորտ ապահովելը, որևէ կերպ չի կարող իրագործվել առանց հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված կողմի՝ Արցախի մասնակցության:
Այս հարցին և արցախցի լրագրողների ներգրավվածության խնդրին դեռ մայիս ամսին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Հայացք Երևանից» հաղորդաշարի եթերում: Հաղորդման ընթացքում արտգործնախարարը համաձայնել էր հաղորդավարի այն դիտարկմանը, որ արցախցի լրագրողների մասնակցությունը միակ արդյունավետ ճանապարհն է: Ավելին, Մնացականյանը հաստատել էր, որ աշխատում են այդ ուղղությամբ:
Այսօր մնում է հուսալ, որ այս հարցում չենք ունեցել կամ չենք ունենա հերթական հետքայլը, և Արցախը բանակցային սեղան վերադարձնելն իր առաջնային նպատակ հռչակած կառավարությունը կանի առավելագույնը՝ գոնե հասնելու համար Արցախի լիարժեք մասնակցության հումանիտար բնույթի այս նախաձեռնություններում: Ի վերջո՝ Արցախի մասնակցությունը վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հումանիտար նախաձեռնություններում առանցքային նշանակություն ունի:
այլ նյութեր այս թեմայով
- Մայիսի 12-ից մեկ տարի անց դելիմիտացիա. առկա հարցերը Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, խախտելով ՀՀ...
- Ինչպե՞ս կձևակերպի ԵՄ-ն իր դիրքորոշումն Արցախյան հարցի վերաբերյալ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համապարփակ համագործակցության...
- Արցախյան հարցում Արևմուտքի և ՌԴ-ի մոտեցումները տարբերվում են Այսօրվա իրավիճակում փաստացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտը չի գործում՝ հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի...
- Արցախի ԱԺ հայտարարությանը սթափեցնող ահազանգ պետք է լինի գործընթացի բոլոր դերակատարների համար Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը ընդունեց հայտարարություն, որով արտահայտեց իր դիրքորոշումը «խաղաղության...
- Ապագա ունի՞ արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը Այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը կա՞, թե՞ արդեն լուծարվել է: Ունի՞ արդյոք ապագա այս ձևաչափը: Սա թերևս այսօր...
-
14:33
Բելառուսի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բաքու
-
14:20
Կանադան փակել է մուտքը մոտ 1000 ռուսաստանցիների, այդ թվում նախագահ Պուտինի համար
-
14:20
Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
-
14:10
Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
-
13:58
ԵՄ-ն Ռուսաստանի էներգակիրներից մինչև 2027 թվականը աստիճանաբար հրաժարվելու ծրագիր կներկայացնի
-
13:44
ՀԱՊԿ-ն Ուկրաինայում հատուկ գործողության մեջ հավաքական ուժեր չի օգտագործի
-
13:00
Լիտվայի նախագահն անհամբերությամբ սպասում է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմանը
-
12:51
Ոստիկանի կողմից բերման ենթարկվող քաղաքացու գլխին բռունցքով հարվածելու դեպքով քրգործ է հարուցվել
-
12:48
Անհնազանդության ակցիաների պատճառով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը
-
12:24
Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ
-
12:15
Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հանդիպման մասին
-
11:58
Տաջիկստանում սկսել են իրանական ԱԹՍ-ներ արտադրել
-
11:34
Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքապետարանին հարող ընդարձակ զբոսայգին անվանակոչվել է Հայաստանի անունով
-
11:16
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 277 քաղաքացի
-
11:13
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
-
11:01
Նախատեսվում է «ուղիղ կապ» Վլադիմիր Պուտինի հետ. Պեսկով
-
10:50
ՀՀ զինված ուժերը ադրբեջանական դիրքերին չեն կրակել. ՀՀ ՊՆ
-
10:40
Անընդունելի է ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը. ՄԻՊ
-
10:05
Էստոնիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանը չի կարող լիովին մեկուսացված լինել աշխարհից
-
09:15
«Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում (ուղիղ)
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 2,06 կմ/ժ