Արցախի մասնակցությունը վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հումանիտար նախաձեռնություններում առանցքային նշանակություն ունի
Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նորից հիշեց ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված հումանիտար բնույթի պայմանավորվածությունները: Հիշեցնենք՝ 2019 թվականի ապրիլի 15-ին կայացած համատեղ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ կողմերը պայմանավորվել էին «փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը, միաժամանակ պատրաստակամություն հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով»: Լավրովի պնդմամբ՝ այսօր աշխատանքները լրագրողների փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ ընթացքի մեջ են և «հույս» կա:
Հատկանշական է, որ այս ընթացքում համանախագահների կողմից չի եղել հստակեցում, որ, օրինակ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների մեջ ներգրավված են լինելու նաև լրագրողներ Արցախից: Թեև նման ակցիայի նպատակը, այն է՝ կառուցողականության և փոխվստահության մթնոլորտ ապահովելը, որևէ կերպ չի կարող իրագործվել առանց հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված կողմի՝ Արցախի մասնակցության:
Այս հարցին և արցախցի լրագրողների ներգրավվածության խնդրին դեռ մայիս ամսին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ «Հայացք Երևանից» հաղորդաշարի եթերում: Հաղորդման ընթացքում արտգործնախարարը համաձայնել էր հաղորդավարի այն դիտարկմանը, որ արցախցի լրագրողների մասնակցությունը միակ արդյունավետ ճանապարհն է: Ավելին, Մնացականյանը հաստատել էր, որ աշխատում են այդ ուղղությամբ:
Այսօր մնում է հուսալ, որ այս հարցում չենք ունեցել կամ չենք ունենա հերթական հետքայլը, և Արցախը բանակցային սեղան վերադարձնելն իր առաջնային նպատակ հռչակած կառավարությունը կանի առավելագույնը՝ գոնե հասնելու համար Արցախի լիարժեք մասնակցության հումանիտար բնույթի այս նախաձեռնություններում: Ի վերջո՝ Արցախի մասնակցությունը վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված հումանիտար նախաձեռնություններում առանցքային նշանակություն ունի:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ