ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բողոքի ակցիաներ Լիբանանում, կամ արաբական աշխարհի հերթական գարունը

AFP / Getty Images

Լիբանանում արդեն երկու շաբաթ է չեն դադարում հակառավարական ցույցերը՝ չնայած հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրի հրաժարականին: Նախագահ Միշել Աունի՝ բողոքի ակցիայի մասնակիցների հետ երկխոսություն հաստատելու նախաձեռնություններն արձրագանքի չեն արժանանում վերջիններիս կողմից:

Ցուցարարները պահանջում են ոչ միայն կառավարության հրաժարականը, այլև երկրում 1990 թվականից կիրառվող կառավարման համակարգի փոփոխություն, որը հիմնված է դավանական սկզբունքի վրա: Լիբանանցիների կարծիքով՝ կառավարման համակարգը երկրում կոռուպցիայի և հովանավորչության հիմնական պատճառն է: Լիբանանցիները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, տեխնոկրատների կառավարության ձևավորում, որը որևէ կապ չի ունենա խորհրդարանում ներկայացված կուսակցություններից ոչ մեկի հետ, ինչպես նաև հարկային և տնտեսական բարեփոխումներ:

Վերջին պահանձի բավարարումը բավականին բարդ խնդիր է լինելու: Երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ են տնտեսման բավականին խիստ միջոցառումներ, ինչն, ի դեպ, փորձում էր իրականացնել Հարիրիի կառավարությունը՝ միջազգային դոնորներից հերթական ֆինանսական օգնությունը ստանալու համար և ինչը հանգեցրեց երկրում բողոքի զանգվածային ակցիաների:

Տեխնոկրատների կառավարությունը որոշակիորեն կարող է օգնել սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը, եթե դրանում ներկայացված չլինի շիական «Հզբոլլահ» շարժումը: Վերջին տարիներին Ծոցի միապետությունները որոշակիորեն վերանայել են Լիբանանին ֆինանսական օգնություն տրամադրելու իրենց քաղաքականությունը՝ պայմանավորված այդ երկրի իշխանություններում իրանական ազդեցության և մասնավորապես «Հզբոլլահ»-ի դիրքերի ամրապնդմամբ: «Հզբոլլահ»-ի բացակայությունը Ծոցի միապետությունների կողմից Լիբանանին տրամադրվող ֆինանսական օգնությունը մեծացնելու մեծ հավանականություն է ստեղծում: Թեև դրսի օգնությունը կարող է  ժամանակավորապես որոշակիորեն կայունացնել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները, սակայն մյուս կողմից դա կարող է լուրջ հարված հասցնել երկրի քաղաքական կայունությանը: Շարժման առաջնորդ Նասրալլահի ելույթներից, ինչպես նաև շարժման անդամների և աջակիցների կազմակերպած ակցիաներից արդեն ակնհայտ է, որ «Հզբոլլահ»-ը չի պատրաստվում առանց «մարտի» զիջել իր դիրքերը Լիբանանում: Սա կարող է հանգեցնել ավելի մեծ անկայունության՝ երկիրը կանգնեցնելով հերթական քաղաքացիական պատերազմի վտանգի առջև:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: