ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը Գազայում հարված է հասցրել «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարին

Армия обороны Израиля / Twitter

Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի լույս 12-ի գիշերը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատարին: Այս մասին տեղեկացնում է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը:
«Գիշերը Գազայում հարված է հասցվել «Իսլամական ջիհադի» ավագ հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Բանակի գործողությունները հանձնարարվել էին Իսրայելի Գլխավոր շտաբի պետի և Ընդհանուր անվտանգության ծառայության տնօրենի կողմից և հավանության արժանացել վարչապետի և պաշտպանության նախարարի կողմից այն բանից հետո, երբ դրանք ներկայացվել էին և հաստատվել Իսրայելի անվտանգության կաբիենտի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի Kan պետական ռադիոկայանը, վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներ, հաղորդել է, որ ալ Աթան Գազայի հատվածում իրականացված գիշերային գրոհի հետևանքով սպանվել է, ևս երեք հոգի վիրավորվել է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: