Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում

Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջև առևտրային հաշտեցման շուրջ ընթանում են բանակցություններ, որոնք Թրամփը բնութագրել է որպես «նորմալ ընթացող»:
Միջազգային հանրությունն, իր հերթին, զանգ է հնչեցնում երկու երկրների միջև փոխադարձ ինտենսիվ պատժամիջոցներով ուղեկցվող այսպես կոչված «առևտրային պատերազմը» դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ: Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնն, օրինակ, Շանհայում Չինաստանի երկրորդ միջազգային ներմուծման ցուցահանդեսի (CIIE) բացման արարողության ժամանակ խոսել է այն մասին, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները պետք է հաշվի առնեն հիմնական գործընկերների, այդ թվում՝ ԵՄ երկրների շահերը:
Մյուս կողմից, Չինաստան-ԱՄՆ պայմանագրի սպասումների ֆոնին անկում են ապրում նավթի համաշխարհային գները:
2018-ից ակտիվ փուլ մտած չին-ամերիկյան առևտրային կոնֆլիկտի արդյունքում անկում են ապրել երկու գերտերությունների տնտեսությունները, որոնց համախառն տնտեսական աճը համաշխարհային տնտեսության շոշափելի մասն է կազմում: Բացի այդ, փոխադարձ տնտեսական պատժամիջոցների ֆոնին բավական զգայուն են ֆինանսական շուկաները: Ամենաթարմ օրինակով, վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-Չինաստան բանակցությունների մասին դրական տեղեկությունների ֆոնին ակտիվություն է նկատվում եվրոպական բորսաներում. գերմանական DAX ինդեքսն աճել է մեկ տոկոսով:Նույնը նաև նավթի շուկայում:
Չնայած այն հանգամանքին, որ այս երկու երկրների միջև առևտրային պատերազմի տարբեր փուլերում պարբերաբար օգուտ են ունեցել տարբեր տնտեսական կենտրոններ, այդ թվում՝ Եվրոպան, այնուամենայնիվ բոլորը գիտեն՝ կոնֆլիկտն ի վերջո կարգավորվելու է, և որքան մոտենում են ԱՄՆ նախագահական ընտրություններն, այնքան կրճատվում է անորոշության ժամկետը: Համաշխարհային բոլոր տնտեսական խաղացողների մոտ կա անորոշության այս միջավայրի դադարեցման սպասում՝ իր բոլոր անհարմարություններով:
Այս ամենն, իհարկե, ազդակ է միջազգային հանրության կողմից, որ կոնֆլիկտը լուծելու ժամանակն է: Պետք է նշել, որ նոյեմբերի 7-ին, երկշաբաթյա բանակցություններից հետո երկու երկրների բարձրաստիճան մարմինների կողմից հայտարարվեց որոշակի պայմանավորվածության մասին՝ չեղարկելու դեկտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների կողմից սպասվող մաքսատուրքերի նախատեսվող բարձրացումը:
Պայմանագրի մասին խոսք չկա: Բոլոր գնահատականներով դրա ստորագրումը կձգձգվի մինչև ԱՄՆ-ում նախընտրական շրջանը, սակայն, ենթադրվում է, որ պարբերաբար նմանօրինակ կետային լուծումներ կտրվեն:
Իսկ այս ընթացքում կոնֆլիկտին անմիջական մասնակցություն չունեցող կողմերը փորձում են հասկանալ՝ լուծումների այդ համատեքստում որոնք են իրենց շահերը:
այլ նյութեր այս թեմայով
- Էրդողանը կոչ է արել հրաժարվել դոլարից Եկեք այդպիսով հայրենասիրություն ցուցաբերենք:
- Չին-ամերիկյան տնտեսական կոնֆլիկտը տեղափոխվում է ֆինանսական հարթություն Ստացվում է, որ մի կողմից բանակցելով փոխադարձ մաքսային սահմանափակումների կրճատման շուրջ, Վաշինգտոնը միաժամանակ...
- Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ Թրամփն Ալաբամա մեկնելուց առաջ Էնդրյուս ավիաբազայում լրագրողներին ասել է, որ բանակցություններն ավելի դանդաղ...
- Հայտնի են տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները Մրցանակակիր են դարձել Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դյուֆլոն, Մայքլ Քրեմերը՝ «աղքատության դեմ պայքարի հարցում փորձարարական...
- Ռուսաստանն ու Թուրքիան ապրանքաշրջանառության դիմաց միմյանց կվճարեն ռուբլով և լիրայով Դեռևս 2016 թ.-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց իր հանրությանը փոխել դոլարով պահուստները ոսկու...
-
09:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
-
21:19
Վարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը
-
21:02
Իրաքում բողոքների մեկ ամսվա ընթացքում առնվազն 170 մարդ Է զոհվել. ՄԱԿ
-
20:05
Հաշմանդամություն ունեցող երեխաներն ԱԺ-ում ցուցահանդես-վաճառքով ներկայացրել են իրենց աշխատանքները
-
19:44
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում դրական տեղաշարժեր չկան. Պեսկով
-
18:54
Նորընտիր Պոլսո Հայոց պատրիարքը ողջույնի խոսք է հղել
-
18:35
ՀՀ իշխանությունները նպաստում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության էությունը խեղաթյուրելուն
-
18:25
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում
-
18:13
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային ոստիկանության աշխատանքների թեմայով
-
18:11
Լավրովի հետ Թրամփի հանդիպումը կարևոր է, բայց երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժեր չկան. Պեսկով
-
18:06
Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան
-
18:05
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արգենտինայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը
-
17:46
Արմեն Սարգսյանը ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը
-
17:28
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմի ներկայացուցիչներին
-
16:33
ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը․ Էկոնոմիկայի նախարարություն
-
16:07
Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
-
15:44
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին
-
15:34
Եկեք միահամուռ ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» գերությունից․ Աննա Հակոբյան
-
15:15
ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք
-
15:07
Թուրքիան սպառնում է փակել Ինջիրլիքի բազան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեպքում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
18:44
Չինաստան-ԱՄՆ. միջազգային հանրությունն առևտրային հաշտեցում է ստիպում
-
13:38
Հյուսիսային Կորեայում Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել
-
20:38
Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին
-
16:35
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերից առավելապաշտական ակնկալիքներ ունենալ պետք չէ
Խոնավություն՝ 74%
Քամի՝ 3 կմ/ժ