ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 430,57 դրամ ԱՐԾԱԹ - 260,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 799,65 դրամ

ՀՀ բոլոր քաղաքացիները պետբյուջեին պետք է նայեն ինչպես ընտանիքի բյուջեին․ Փաշինյան

DPA

Հայաստանի բոլոր քաղաքացիները երկրի պետբյուջեին պետք է նայեն ինչպես ընտանիքի բյուջեին։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում 2020թ․ բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի պետական բյուջեն պետության եւ հասարակության փոխազդեցության ամենաուժեղ եւ վառ ձեւն է։

«Երբ մենք ղեկավարվում ենք «Հայաստանը մեր տունն է, իսկ մարդիկ՝ մեր ընտանիքը» կարգախոսով, ապա Հայաստանի պետական բյուջեն մեր ընտանիքի փողերն է։ Եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, սկսած պաշտոնյաներից, վերջացրած գնորդով եւ վաճառողով, Հայաստանի պետական բյուջեին պետք է վերաբերվի այնպես, ինչպես ընտանեկան բյուջեին։ Այո, 2020թ․ պետական բյուջեն հեղափոխական է, եւ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն տեղի է ունենում, այլեւ օրեցօր թափ է հավաքում եւ նոր խթան կստանա 2020թ․ հունվարի 1-ից»,- հայտարարեց Փաշինյանը, գրում է News.am-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 74%
Քամի՝ 3 կմ/ժ
0 C°
 
   
13.12.2019
   
14.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: