ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Սարգսյանը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին:

Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստին, որը նվիրված է ներդրողների համար հնարավորություններին: Գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններին, բարձրացնելու ներդրողների իրազեկվածության մակարդակը, խթանելու Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը:

Ներդրումային գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: