ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 430,57 դրամ ԱՐԾԱԹ - 260,32 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 799,65 դրամ

Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում

Վերջին շրջանում Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններն ու հանդիպումների օրակարգը ցույց են տալիս, որ Ռուսաստանը կրկին ակտիվ միջնորդություն է ստանձնում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Դեռևս Երևանում նոյեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, այնպես էլ ազգային մակարդակով՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, միջնորդական ջանքեր գործադրել:

Արցախյան թեմային բավական լայն անդրադարձ է կատարվել նաև Երևանում՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի  և Ռուսաստանի ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպման ժամանակ: Մատվիյենկոն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանին անհանգստացնում է կողմերի հռետորաբանությունը: «Ինձ թվում է՝ պետք է ավելի զուսպ լինել՝ փոխզիջումային լուծում գտնելու և առաջ շարժվելու համար»,- ասել է նա, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ի հավելում դրա, նոյեմբերի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինն ընդունելու է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային:

Բացի այդ, ըստ մամուլում առկա նորությունների, լրագրողների փոխայցելությունները, որոնց մասին այդպես էլ դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել, անցկացվում էին Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դրանց մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ապրիլի 15-ին Մոսկվայում՝ ՌԴ արտգործանախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում:

Ռուսաստանի կողմից նման ակտիվացումը նորություն չէ և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում պարբերական բնույթ է կրել: Այս փուլում տպավորություն է ստեղծվում, որ ռուսական կողմը համապարփակ գործընթաց է նախաձեռնել, որը ենթադրում է նախ վստահության միջոցառումների իրականացում, մթնոլորտի բարելավում, այնուհետև կարգավորման փաթեթի քննարկում: Վստահության մթնոլորտի կառուցմանն ուղղված միջոցառումները Մոսկվայում համաձայնեցված և արդեն մասամբ կյանքի կոչվող հումանիտար քայլերն են, իսկ հակամարտության կարգավորման ռուսական տեսլականն, ընդհանուր առմամբ, արտացոլված էր Երևան կատարած այցից առաջ և դրա ընթացքում արված հայտարարություններում:

Նման գործընթացի առկայությունը, Հայաստանի կողմից ցուցաբերվող ակնհայտ անհամաչափ կառուցողականության (վարչապետի կողմից ամեն առիթով բարձրաձայնվող թեզը, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար) ֆոնին կարող է հայկական կողմերի համար մի շարք բարդություններ և մարտահրավերներ պարունակել: Կառուցողական երկխոսությունն ու առաջընթացը բանակցություններում մեզ համար, միանշանակ, կարևոր են, սակայն մենք պետք է բավական ամուր լինենք՝ պաշտպանելու համար մեր շահերը, իսկ վերջին շրջանում Հայաստանի ղեկավարները խուսափում են դրանց մասին խոսելուց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 4 կմ/ժ
-1 C°
 
-1°   
12.12.2019
   
13.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: