ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 656,37 դրամ ԱՐԾԱԹ - 400,08 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 386,28 դրամ

Ավերիչ երկրաշարժից տուժած Ալբանիան դիմել է աշխարհին օգնության համար

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ դիմել է միջազգային հանրությանը ֆինանսական և փորձագիտական օգնության նպատակով ավերիչ երկրաշարժի հետևանքներից երկիրը դուրս բերելու համար, News.am-ի փոխանցմամբ հաղորդում է Associated Press-ը:

Ռաման նշել է, որ երկրի կառավարությունը զբաղվում է բյուջեի բաշխմամբ ծագած ճգնաժամը հաղթահարելու համար, սակայն երկիրն ունի նաև միջազգային օգնության կարիքը:

«Հնարավոր չէ հաղթահարել ճգնաժամը միայնակ»,-նշել է Ռաման կառավարության խորհրդակցության ժամանակ:

Հաղորդվում է, որ շաբաթ երեկոյան Ալբանիայի վարչապետը հանդիպել է մի շարք երկրների դեսպանների հետ՝ ներառյալ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Ճապոնիայի ներկայացուցիչներին, և օգնություն է հայցել նրանցից:

Երեքշաբթի Ալբանիայի Ադրիատիկ ափի տարածքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է 51, վիրավորվել 3 000 մարդ, իսկ հազարավոր մարդիկ դարձել է անօթևան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
04.08.2021
17°  30° 
05.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: