ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանն, ըստ Forbes-ի, 10 թերագնահատված վայրերի ցանկում է, ուր հարկավոր է այցելել 2020-ին

Viator

 Երևանն ընդգրկվել է 10 թերագնահատված վայրերի ցանկում, ուր հարկավոր է այցելել 2020-ին և, ըստ Forbes-ի, ընկղմվել բնության կամ մշակույթի մեջ՝ օտարազգի զբոսաշրջիկների ամբոխներից հեռու:

«Չի կարելի ասել, թե նշված ուղղությունները հայտնի չեն իրազեկ ճամփորդներին և ավիափոխադրումներից հաճախ օգտվող ուղևորներին, ուղղակի, դրանք շատ ավելի մեծ ուշադրության են արժանի»,-ասվում է հոդվածում, փոխանցում է Panarmenian.net-ը:

Նշվում է, որ Հայաստանը, որը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր», ամենահետաքրքիր վայրերից է, ուր կարելի է այցելել` շնորհիվ վեհաշուք տաճարների ավերակների և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող քրիստոնեական վանքերի: Պարբերականը նշում է, որ Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է և հայտնի է Արարատի հիասքանչ տեսարանով, որը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է:

Նշվում է նաև, որ Երևանը հաճախ «վարդագույն քաղաք» են անվանում այդ երանգի հրաբխային տուֆի պատճառով, որից կառուցված են քաղաքի շենքերից շատերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: