Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ժամանակի հարց է. մի օր դա տեղի կունենա. Լիտվայի նախագահ

Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Այս մասին լիտվական Delfi պարբերականին տված հարցազրույցում նշել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան, հաղորդում է News.am-ը:
Լրագրողները հարցրել է. «Ի՞նչ եք մտածում Թուրքիայի մասին: Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային և հորդորում է թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա. Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման և որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արևմուտքից»:
Ի պատասխան Լիտվայի նախագահը նշել է. «Փաստացի, Թուրքիան փոխվում է. մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Եվ այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արևմուտքը կհասնի որևէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որևէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ: Հարցն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին և առհասարակ աշխարհին:
Այնուամենայնիվ, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ կարևորագույն: Միգուցե այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միևնույն ժամանակ վերահսկել իրավիճակը և եզրակացություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ հետագայում, առանց որևէ արմատական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերը մնում է շատ կարևոր`իմ նշած հանգամանքների շնորհիվ»:
Լիտվայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելուն: Հարցին, թե կարո՞ղ եք պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ լինի մի պետություն, որը չի ճանաչում Հոլոքոստը, Գիտանաս Նաուսեդան պատասխանել է. «Ոչ, չեմ կարող: Այնուամենայնիվ, այս խնդրի վերաբերյալ [Հայոց ցեղասպանության ճանաչում] ես դեռ կարծում եմ, որ ժամանակի հարց է և մի օր դա տեղի կունենա: Գուցե տեղի չի ունենա շատ շուտով, առավել ևս, դժվար է ակնկալել, որ դա տեղի կունենա առաջիկա հինգ կամ տասը տարվա ընթացքում, բայց կարծում եմ, այս կամ այն կերպ կճանաչվի, քանի որ դա փաստ է»:
այլ նյութեր այս թեմայով
- Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը, Արարատ Միրզոյանը և Զոհրաբ Մնացականյանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, արտաքին գործերի...
- Էրդողանը կարող է չեղարկել իր այցն ԱՄՆ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության պատճառով «Այդ քայլերը լրջորեն մթագնում են երկու երկրների կապերը։ Այդ որոշումների պատճառով Էրդողանի այցը կարող է հետաձգվել»,-...
- Կալիֆորնիան հանդես է գալիս արդարության օգտին և հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին. նահանգապետը օրենք է ստորագրել Թուրքիայում ներդրումների արգելքի մասին Կալիֆորնիան, լինելով մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, այս օրինագիծը ստորագրելով՝ Թրամփին ուղղակիորեն ասել...
- ժխտել՝ նշանակում է սպանել զոհերին երկրորդ անգամ. Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը Հայ և հրեա ժողովուրդները կիսում են ոչ միայն բազմադարյա պատմություն, այլև հալածանքի և ինքնությամբ պայմանավորված...
- Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին. Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդա Չեխ պատգամավորները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
-
20:29
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր
-
19:33
Արմավիրի քաղաքապետն անդրադարձել է վանդալիզմի ենթարկված Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին
-
19:09
WADA-ն 4 տարով Ռուսաստանին զրկել է Օլիմպիական խաղերին և առաջնություններին մասնակցելու իրավունքից
-
18:22
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պատվո պահակային վաշտի ծառայողների ընտրություն
-
17:37
Արմեն Սարգսյանը ստորագրել է տարածքային կառավարման ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ
-
17:35
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նաև կանխարգելելու քայլ է. Զոհրաբ Մնացականյան
-
17:23
Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է երկրի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին
-
16:28
ԱԺ-ն ընդունեց նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծը
-
16:02
Հունվարի մեկից 200 եվրոյից ավել պատվիրված ապրանքը կմաքսազերծվի
-
15:37
Ֆինլանդիայում կառավարության ղեկավար կդառնա աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը
-
15:15
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:58
WhatsApp հավելվածի հնարավորություններն ընդլայնվել են
-
14:27
ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումն ուժի մեջ է մտել
-
14:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին
-
13:59
Թուրքիայում ստեղծվել է նոր կայք, որը պայքարելու է «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ»
-
13:32
Հաֆթարի բանակը մոտ է Տրիպոլիի գրավմանը
-
13:04
Սամոայում կարմրուկից մահացածների թիվը հասել է 70-ի
-
12:59
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է խղճի խայթ չունենալու պատճառով
-
12:31
Պուտինը և Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում
-
11:55
Պոլսի պատրիարք դառնալու ավելի մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:58
Բոլիվիայում ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 383 մարդ
-
19:20
Մի շարք հարթակներում Հայաստանի տնտեսությանն առնչվող դրական կանխատեսումներն այս պահի դրությամբ շատ փխրուն են
-
15:28
Ռուսաստանը Արցախյան հակամարտության կարգավորման սեփական տարբերակն է առաջ մղում
-
17:15
Գանան դարձել է 16-րդ երկիրը, որը հետ է կանչել Կոսովոյի անկախության ճանաչումը
-
16:21
ՀԱՅԱՑՔ Երևանից. Արցախյան հակամարտությունն ու տարածաշրջանը
-
09:21
Բոլիվիացի զինվորականներն առաջարկել են Մորալեսին հրաժարական տալ
-
18:04
Еngler ընկերութունը ճշգրիտ գիտությունների ուսումնասիրման համար սարքավորումներ կտրամադրի Հայաստանի ավելի քան 200 դասասենյակներին
-
19:13
Իրանի տնտեսությունն արագ այլընտրանքների կարիք ունի
-
18:26
Ռուսաստանը նոր «Կազան» է հասունացնում
-
14:01
Չինաստանն ավելի շատ է ցանկանում է համաձայնագիր կնքել, քան ինքը. Թրամփ
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 5 կմ/ժ