ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 970,88 դրամ ԱՐԾԱԹ - 277,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 681,95 դրամ

Արդեն 28 տարի է՝ մենք ընթանում ենք այս ճանապարհով՝ օր օրի զարգացնելով ու զորացնելով մեր երկիրը. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ պետական կարևորագույն տոնի՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006 թվականին այս օրը մեր ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ իր ձայնը տալով՝ հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու անսասան որոշման:
Մեր պետականաշինության ճանապարհին կարևոր քայլ էր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը, որի հիմքում մարդն է, նրա իրավունքների, ազատությունների ու շահերի պաշտպանությունը: Սրանք համամարդկային արժեքներ են, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:
Եվ արդեն 28 տարի է՝ մենք ընթանում ենք այս ճանապարհով՝ օր օրի զարգացնելով ու զորացնելով մեր երկիրը, ամրապնդելով պետականության հիմքերն ու ժողովրդի անվտանգությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները: Սա բարդ ու անհարթ ճանապարհ է, որը մեր ժողովուրդն անցնում է պատվով ու արժանապատվությամբ՝ անձնվիրաբար հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ՝ ի փառս Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի»:


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 4 կմ/ժ
-3 C°
 
-5°   
23.01.2020
-5°   
24.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: