Լավրովի այցը Վաշինգտոն. ռուս-ամերիկյան հարաբերություններում ձնհալի սպասել չարժե

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Վաշինգտոն, որտեղ նա բանակցություններ է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վկայում է այն մասին, որ երկու երկրները փորձում են բարելավել հարաբերությունները, սակայն հստակ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:
Կողմերը բանակցությունների ժամանակ քննարկել են հարցերի լայն շրջանակ` իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, Հյուսիսային Կորեայի և Իրանի հարցերը, ահաբեկչության դեմ պայքարը, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը, պատժամիջոցները: Կողմերն անդրադարձել են նաև այսօր ռուս-ամերիկյան հարաբերություններում ամենաարդիականը համարվող խնդրին` Ռազմավարական հարձակվողական զինատեսակների սահմանափակման և կրճատման մասին պայմանագրի հետագա ճակատագրին: 2010 թվականին ստորագրված այս փաստաթուղթը Միջին և փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման պայմանագրի գործողության դադարեցումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական հզորության կրճատման վերաբերյալ միակ փաստաուղթն է, որն էական նշանակություն ունի գլոբալ անվտանգության տեսանկյունից:
Սակայն պետք է նկատել, որ թեև կողմերը քննարկել են հարցերի նման լայն շրջանակ, այդ ուղղություններով կոնկրետ գործողություններ ձեռնարկելու մասին պայմանավորվածություններ չկա, բանակցությունների ժամանակ ավելի շատ տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն: Ռուսաստանի և ԱՄՆ միջև տնտեսական համագործակցությունը թերևս միակ ուղղությունն է, որտեղ կողմերն ունեն հստակ պայմանավորվածություններ և գործողությունների ծրագիր: Մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ու Պոմպեոն հայտարարել են, որ կողմերը շուտով հանդես կգան տնտեսական համագործակցությունը զարգացնելու նախաձեռնություններով, մասնավորապես՝ նախատեսվում է ստեղծել ՌԴ-ԱՄՆ խորհրդատվական գործարար խորհուրդ:
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ առաջիկա մեկ տարում ռուս-ամերիկյան հարաբերություններում առանձնակի ձնհալ չարժե ակնկալել: Թրամփը, թեև ի սկզբանե հանդես էր գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին, սակայն այդ հարցում բավականին կաշկանդված է` սկզբում ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական ենթադրյալ միջամտության գործով, իսկ այժմ սպասվող ընտրություններով: Երբ առջևում նախագահական ընտրություններ են, նա ստիպված է չանել քայլեր, որոնք կարող են հետագայում դեմոկրատների կողմից իր նկատմամբ նոր հետաքննությունների առիթ դառնալ:
այլ նյութեր այս թեմայով
- ՄԻԵԴ-ը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին ՌԴ Արդարադատության նախարարությունը ՄԻԵԴ-ի պահանջը անիրականանալի և ոչ իրավաչափ է անվանել:
- Երկրագունդ. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ ենք կատարել Հայաստանի...
- ՌԴ պետդուման ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը ՌԴ պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:...
- ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցվում է Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ այն օտարերկրացիներին, որոնց...
- Ռուսաստանում կառավարությունը հրաժարական է ներկայացրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դաշնային խորհրդին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո հայտարարել...
այլ նյութեր այս թեմայով
- Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական նոր գերակայությունները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո զրուցել ենք ԱՄՆ արտաքին...
- Տնտեսություն. ԱՄՆ նոր վարչակարգի որդեգրած տնտեսական քաղաքականությունը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. տնտեսություն» խորագրի ներքո քննարկվել է ԱՄՆ նոր վարչակարգի...
- Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը պետդեպարտամենտում հրապարակեց արտաքին քաղաքական իր գերակայությունները:
- Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո զրուցել ենք ԱՄՆ արտաքին...
- Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա Թուրքիայում սա շատ լավ հասկանում են և արդեն փորձում են ձեռնարկել կանխարգելիչ քայլեր:
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:10
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
-
13:30
301-րդ հոդվածի ուրվականը շրջում է նաև Հայաստանի ներսո՞ւմ
-
12:01
Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. Արման Թաթոյան
-
11:03
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174679-ի
-
10:05
Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ
-
09:33
Տնտեսի կիրակի
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:17
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
-
07:30
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Կարեն Բեքարյան
-
19:50
Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
-
19:13
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
18:48
Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
-
18:42
Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
-
17:13
ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս օգտագործել ճանապարհորդների համար «իմունային անձնագրեր»
-
16:47
Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին
-
16:39
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6 կմ/ժ