ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ղազախստանն առանց Նազարբաևի». Ղազախստանում ցրել են ընդդիմության ցույցը

RFE/RL

Ղազախստանի մի շարք քաղաքներում դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության չարտոնված բողոքի ակցիաների մի շարք մասնակիցների, որոնք ակցիան կազմակերպել էին Ղազախստանի անկախության օրվա և Ժանաոզեն քաղաքում 2011 թվականին տեղի ունեցած դեպքերի օրվա կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է svoboda.org կայքը` մայրաքաղաք Նուրսուլթանում ոստիկանությունը փակել է երթի ճանապարհը, որը շարժվելիս է եղել կառավարական թաղամասի ուղղությամբ:

Տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Երկրի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում, նույնպես չարտոնված ցույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են հնչեցրել հաջակցություն քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև բացականչել են «Ղազախստանն առանց Նազարբաևի» և «Ծերո՛ւկ, հեռացի՛ր»:

Ցուցարարներ են բերման ենթարկվել ևս մի քանի քաղաքներում:

Դեկտեմբերի 16-ը Ղազախստանի անկախության օրն է: Այս օրը Ղազախստանի քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին հայտարարել էր Ղազախստանում չգրանցված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժումը, որը հիմնել է նախկին բանկիր և Ղազախստանի իշխանությունների քննադատ Մուխթար Աբլյազովը: Այս շարժումը Ղազախստանում արգելված է, և նրանց կազմակերպած ակցիաները պարբերաբար ցրում են: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, չնայած հրաժարականին, շարունակում է իշխանությունը պահել իր ձեռքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: