ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն Անկարայում Վաշինգտոնի վերջին ջատագովն է. ANCA

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցով Թրամփի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել, NEWS.am-ի փոխանցմամբ հաղորդում է Asbarez-ը:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ «պարզ չէ, թե դեռ որքան պետք է նախագահ Թրամփը հավատարիմ մնա Էրդողանին»:
«Քանի որ հանրապետականների և դեմոկրատների ավելի քան 98%-ն աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Կոնգրեսի բանաձևին, նախագահն անշահավետ վիճակում է հայտնվել. մեկուսացած և միայնակ՝ որպես Անկարայում Վաշինգտոնի վերջին ջատագովը»,- նշել է Համբարյանը:
Նշենք, որ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը։ «Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Մեր հայացքներն արտացոլված են այդ հարցով այս տարվա ապրիլի նախագահի վերջնական հայտարարության մեջ»,- ասված է Պետդեպի կայքում տեղադրված կարճ հաղորդագրության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: