ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կսատարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պահվող անձանց փոխանակմանը. Զախարովա

mid.ru

Ռուսաստանը կսատարի Հայաստանի և Ադրբեջանի միջև պահվող անձանց փոխանակմանը, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զարխարովան, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Նրա խոսքով` պահվող անձանց փոխանակման հարցը մշտապես բանակցությունների օրակարգում է։ Մասնավորապես, այս տարվա ապրիլին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նվիրված էր այս թեմային:

«Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձ հիմքով միջոցներ կիրառել, որպեսզի միմյանց տարածքներում կալանավորված անձանց ազգականները կարողանան նրանց մոտ գնալ», - ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ այս տարվա հունիսին հայրենիք են վերադարձել Ադրբեջանի ու Հայաստանի մեկական քաղաքացիներ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը կարծում է, որ դա «չափազանց կարևոր ակցիա էր», և այն  համարում է որպես առաջին քայլ կալանքի տակ գտնվող անձանց ծանր վիճակը հեշտացնելու համար:
«Կարող եմ ասել, որ այլ կալանավորների ուղղությամբ էլ է աշխատանք իրականացվում։ Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք անկասկած կսատարենք այն», – ընդգծել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այժմ Ադրբեջանում է ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտված։ Բաքվում նրան մեղադրում են դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Սակայն ՀՀ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: