ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն անդրադարձել է երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված քրգործին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված հարուցված քրեական գործին. «Ճիշտն ասած, երբ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով հանրային բազմաթիվ ահազանգերը, կառավարությունում, շահագրգիռ գերատեսչությունների կազմով խորհրդակցություն անցկացրեցինք, տրվեցին հանձնարարականներ ԱԱԾ-ին, ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարողանում հավատալ, որ այս թեմայով կլինեն կոնկրետ բացահայտումներ: Փաստն այն է, որ ունենք ձերբակալված անձինք: Իհարկե, ՀՀ օրենսդրությամբ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի կարող խախտվել, բայց եթե այդպիսի գործողություններ արվել են, նշանակում է կան առնվազն կասկածելու հիմքեր»:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել գործի վերաբերյալ և նշել, որ երկու շաբաթ առաջ ևս մեկ անձ էր ձերբակալվել, որին մեղադրանք է առաջադրվել: «Ինչպես նշեցիք՝ երեկ ձերբակալվել է 4 անձ, ապացույցներն այս պահին բավարար են՝ նրանց մեղադրանք առաջադրելու Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասով: Այս պահի դրությամբ մենք, այո, ունենք ապացույցների բավարար համակցություն: Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ, ԱԱԾ-ի, Ոստիկանության, Դատախազության հետ համատեղ այդ գործով զբաղվում ենք: 2012 թվականից սկսած բոլոր փաստաթղթերն առգրավվել են, որոնք ենթարկվելու են մանրակրկիտ զննության: Ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց հանցանքը կատարելու մեջ: Մոտ օրերս, վաղը կամ մյուս օրը, այդ անձանց կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,-ասել է Հայկ Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ գործը բավական էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության շրջանում, բայց կարևոր է, որ գործի քննությունը լինի առանց էմոցիաների, ամբողջական: «Կարևոր է հասկանալ, թե ի՞նչպես է պատահել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մեխանիզմ է գործել: Կասկածներ կան, որ դա երկար տարիներ է գործել: Պետք է ամբողջական քննություն տարվի, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով լիարժեք բացահայտվի:

Ուզում եմ մի այսպիսի խոստովանություն էլ անել: Շատ դեպքերում, երբ ահազանգերը ստանում էինք, երբեմն ոչ այնքան ադեկվատ, պոռթկումների տպավորություն էր թողնում, բայց հիմա, երբ հետահայաց նայում ենք, գուցե թե մեր գնահատականն այնքան էլ ճիշտ չի եղել: Պետք է այնպես անել, որ բոլոր հնարավոր կասկածները փարատվեն ու մենք իսկապես արձանագրենք, որ այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր իրավական հետևանքներով»,- նշել է վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    12 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: