ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Թուրքիայում օսմանյան շրջանի հայ գեղանկարիչների կտավներին նվիրված ցուցահանդես է բացվում (նկարներ)

Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված ցուցահանդես է բացվել: Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում անցկացվող «Armenian Painters In the Ottoman Empire» (Օսմանյան կայսրության հայ գեղանկարիչները) ցուցահանդեսը գործում է դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը և հիշեցնում, որ հայերը կայսրությունում մեծ  հռչակ են վայել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով, հաղորդում է  ermenihaber.am:

«Նրանք հեղինակել են ստեղծագործական ձիրք ու վարպետություն պահանջող մի շարք գործեր՝ պալատների զարդարանքներից մինչև թատրոնների դեկորներ, Բոսֆորի նեղուցի ափամերձ հրաշալի շինություններից մինչև առաջին մեջլիսի պատգամավորների վկայականների ձևավորում»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ թուրքական գեղանկարչության մեջ շրջադարձային կետը ևս հնարավոր է եղել հայ նկարիչների շնորհիվ. «Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»:

Ցուցահանդեսում ներկայացվող ուշագրավ կտավներից են Բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և Տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 3 կմ/ժ
-2 C°
 
   
20.02.2020
   
21.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: