ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում հայտարարել են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ երկխոսության պատրաստակամության մասին

ria.ru
Վրաստանը պատրաստ է բանակցություններ սկսել աբխազական և հարավօսական հանրությունների հետ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Կետեվան Ցիխելաշվիլին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Պաշտոնյայի հայտարարությունը հնչել է՝ ի պատասխան աբխազական ընդդիմության առաջնորդ Ալսան Բժանիի նախաձեռնությանը՝ Սուխումիի և Թբիլիսիի միջև տնտեսական ոլորտում երկխոսություն սկսելու շուրջ: Վերջինիս խոսքերով, կողմերին, առաջին հերթին, անհրաժեշտ է վերականգնել վստահությունը:
«Մենք շատ վաղուց քայլեր ենք ձեռնարկել և դա անում ենք մինչ օրս, աբխազական և օսիական հանրությունների հետ երկխոսություն սկսելու համար: Դա անհրաժեշտ է և, կարծում եմ, դրա համար գոյություն ունեն համապատասխան ձևաչափեր և համապատասխան միջավայր: Մեր քաղաքականության և  «քայլն է դեպի լավ ապագա» խաղաղ նախաձեռնության գլխավոր նպատակը հանդիսանում է երկխոսությունը, երկուստեք շահերի շուրջ համագործակցությունը: Այդ թվում, իհարկե, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը և առևտրային հարաբերությունները»,- հայտարարել է Ցիխելաշվիլին:
Նրա խոսքերով, երկխոսություն կարելի է ունենալ ցանկացած վայրում՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Սուխումիում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: