ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երաշխավորում եմ, որ Գեորգի Կուտոյանի գործը մինչև ամենավերջին դետալը կբացահայտվի. Փաշինյան

«Շատ ցավալի դեպք է»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Կարապետյանի՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ հարցին, մասնավորապես՝ «մահվան հանգամանքները   բազմաթիվ հարցեր են առաջացրել  հասարակության շրջանում, որոշ շրջանակների շահարկման առարակա դարձել կապված նաև մեր իշխանության դիրքորոշման հետ: Չնայած հարուցված քրեական գործին,  կարծում եմ, հնչեղությունը կարևորություն է տալիս, որպեսզի լսենք ձեր դիրքորոշումը»:

Վարչապետը նշեց, որ եթե չի սխալվում, քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով, հաղորդում է Panorama.am:

«Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է՝ ինքնասպանության հասցնելն է: Կարծում եմ, որ  դեպքի հանգամանքներն  ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները: Կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի: Ես էլի ասել և ասում եմ, որ երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը, մինչև ամենավերջին դետալը բացահայտվի»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ  նախորդ իշխանության որոշ  ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:

«Վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության  արարողությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը, մասնակցել է անվտանգության խորհրդի  քարտուղարը որպես կառավարության և  վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Իսկ ի՞նչ պետք է աներ ուրիշ կառավարությունը: Իսկ ինչո՞ւ այդ նույն մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ կապված էր  դեպք տեղի ունեցել: Այսինքն նրանք ինչ՝ վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն:

Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում այդ պաշտոնյաները պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում: Մենք պատշաճ, կարծում եմ, ինչ-որ պետք է արվեր, արվել է, անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: